Հունաստանին 1 մլրդ եվրոյի առաջին մասնաբաժինն է հատկացվել ԵՀ-ի օգնության ծրագրի շրջանակներում
Աշխարհ
Հունաստանը կստանա 1 մլրդ եվրոյի առաջին մասնաբաժինը Եվրահանձնաժողովի՝ 35 մլրդ եվրո ծավալով օգնության ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպայի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
«Հունաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու արտակարգ միջոցառումների շրջանակներում Եվրոպայի ներդրումային բանկը օգոստոսի 31-ին ստորագրել Է Հունաստանին 1 մլրդ եվրոյի վարկի հատկացումն այն նախագծերի համաֆինանսավորման համար, որոնք 2014-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում միջոցներ են ստանում նաեւ ԵՄ-ի կառուցվածքային հիմնադրամներից»,-ասված Է բանկի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել