Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Աշխարհ
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Դրա մասնակիցները դեմ են հանդես եկել հեռուստաընկերության որոշմանը, համաձայն որի հեռուստաընկերության նոր եթերաշրջանում չեն հեռարձակվելու երկու ամենավարկանիշային քաղաքական շոուները, հայտնում է Грузия Online-ը:
Հեռուստաընկերությունը փակել է «Ռեակցիա» և «Իմեդիս քվիրա» հաղորդաշարերը: Հաղորդավար Ինգա Գրիգոլիան և առանց աշխատանքի մնացած աշխատակիցները կարծում են, որ շոուն փակելը քաղաքական քայլ էր, և այն կապում են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անվան հետ:
«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան կարծում է, որ «Իմեդի» հեռուստաընկերության դեմ քաղաքական հարձակում է տեղի ունեցել:
Կուկավան հաղորդել է, որ ոչ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել դադարեցնել լրատվամիջոցների դեմ իրականացվող ճնշումը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան