ԱՄՆ-ում սպասում են սեպտեմբերի 11-ի ողբերգության կրկնությանը
Աշխարհ
ԱՄՆ-ում չեն բացառում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կրկնությունը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին:
Նրա խոսքով՝ այդ սպառնալիքը բխում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման ծայրահեղականներից:
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք բախվել ևս մեկ հարձակման, որը նման կլինի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, սակայն առավել մահացու զենքի գործածմամբ»,- ասել է Չեյնին:
Նա նաև հավելել է, որ ԻՊ-ի զինյալները կարող են դիմել քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործմանը՝ հարձակման դեպքում:
Ըստ Չեյնիի՝ «Իսլամական պետությունն» ունի բոլոր ռեսուրսներն ամերիկացիներին հավաքագրելու համար՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)