Ուկրաինայում առկա է պոլիովիրուսի տարածման վտանգը
Աշխարհ
Ուկրաինայում առկա է պոլիովիրուսի տարածման «հատուկ վտանգ»' ազգաբնակչության շրջանում պատվաստման ոչ բավարար իրականացման հետևանքով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին է նշված Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը նվիրված է պոլիոմելիթի դեմ պայքարին:
Հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի Անդրկարպատների շրջանում հաստատվել է պոլիովիրուսով վարակվելու երկու դեպք' չորսամյա և ինը ամսական երեխաների մոտ ընդարմացում է ախտորոշվել. Դեպքերն արձանագրվել են ընթացիկ տարվա հունիսի 30-ին և հուլիսի 7-ին:
ԱՀԿ-ի տվյալներով' Ուկրաինայից վարակի ներթափանցման վտանգը այլ երկրներ բավական ցածր է, սակայն կազմակերպությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի Անդրկարպատների շրջանը սահմանակից է Ռումինիային, Հունգարիային, Սլովակիային և Լեհաստանին: «Անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները վերը նշված երկրներում սուր վարակների ներթափանցման դեպքերի արագ արձանագրման և ազգաբնակության շրջանում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել