Պյոտր Պորոշենկոյի կայքում Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու մասին խնդրագիր է հայտնվել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայության կայքում հայտնվել է Օդեսայի շրջանի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին խնդրագիր. փոխանցում է LifeNews-ը:
Խնդրագրի հեղինակի կարծիքով՝ Սաակաշվիլին կարող է Ուկրաինայում անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնել, ինչպես նաև վերացնել կոռուպցիան:
Խնդրագիրն արդեն ստորագրել է 1.246 մարդ: Նախաձեռնությունը քննարկելու համար անհրաժեշտ է 25 հազար ձայն:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել