ԱՄՆ-ն մոտ 2000 սիրիացի փախստական ընդունելու պատրաստակամություն է հայտնել
Աշխարհ
ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 2000 սիրիացի փախստական ընդունել: Այդ մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք հույս ունենք Սիրիայից 1800 փախստական ընդունել մինչև հոկտեմբեր»,- ասել է Թոները:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն մանրամասն ստուգում է բոլոր փախստականներին այդ շրջանից, և ստուգումները կարող են տևել կես տարուց մինչև 2 տարի:
Թոները «շատ բարդ» է անվանել Եվրոպայում փախստականների հետ կապված խնդիրը և հույս է հայտնել, որ ԵՄ իշխանությունները կլուծեն այն «մարդասիրության ոգով»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել