Կոստա Ռիկայում միմյանց են բախվել գնացքն ու ավտոբուսը. կան տասնյակ վիրավորներ
Աշխարհ
Կոստա Ռիկայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, հայտնում է Entorno Inteligente-ը:
Վթարից հետո առնվազն 30 մարդ հոսպիտալացվել է: Հաղորդվում է, որ տուժածների շարքում եղել են անչափահասներ և մեկ հղի կին:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Սան Խոսեում:
Տվյալ պահին, դեպքի վայրում գտնվում են արտակարգ իրավիճակների ծառայություններն ու իրավապահ մարմինները:
Հայտնի է, որ ավտոբուսում եղել է 80 ուղևոր: Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել