Երկնքով թռչող հրագունդը վախեցրել Է Բանգկոկի բնակիչներին
Աշխարհ
Բանգկոկի բնակիչները սեպտեմբերի 7-ի առավոտյան դարձել են երկնքում արտասովոր երևույթի վկաները, որը շատերին լրջորեն վախեցրել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Thai PBS-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Թաիլանդի մայրաքաղաքի վրայով թռել է անհայտ օբյեկտ՝ իր հետևից թողնելով սպիտակ ծխի շերտ, ինչից հետո, ենթադրաբար պայթել է երկնքում: Ականատեսները, սակայն, պնդում են, որ պայթյունի ձայներ ոչ ոք չի լսել:
Տեղական զանգվածային լրատվամիջոցներն այն ենթադրությունն են հայտնել, որ օբյեկտը կարող էր լինել երկնաքար, սակայն Բանգկոկի աստղացուցարանը հայտարարել է, որ տիեզերական մարմնի անկման վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել: Եթե երկնաքար ընկներ, այն կգտնեին, հավելել է նա:
Նշվում է, որ Քանչանբուրիի նահանգի բնակիչները, որը գտնվում է Բանգկոկից 200 կիլոմետր հեռավորության վրա, նույնպես երկնքում նման բան են տեսել: Ոմանք կարծել են, թե տեսել են ինքնաթիռի անկում, սակայն տեղական իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել