Պուտինը հրահանգել է անսպասելի ստուգում անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանում
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է անսպասելի ստուգում անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի հրամանի համաձայն` շրջանի զորքերը, այլ ռազմական շրջանների ավիացիայի, Օդադեսանտային զորքերի և Ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերի մի մասը ժամը 09:30-ից բերվում են «Ամբողջական» մարտական պատրաստության»,- ասել է Շոյգուն:
Շոյգուն նաև հրահանգել է զորավարժություններ անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանի տարածքային պաշտպանության զորքերի հետ, որոնց ընթացքում պետք է «փորձարկել ռազմական ժամանակում ռազմական շրջանի նոր կազմակերպչական կառուցվածքը»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել