Քրիստին Լագարդը ֆրանսիացիների ամենասիրելի կին քաղաքական գործիչն է
Աշխարհ
Harris հետազոտական կենտրոնը ֆրանսիացիների շրջանում անցկացրել է հարցում' պարզելու համար, թե ով է երկրի ամենահայտնի կին քաղաքական գործիչը: Համաձայն հարցման արդյունքների' Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը երկրի ամենասիրված կին քաղաքական գործիչն է:
Հարցվածների 50 տոկոսը հայտնել է, որ կցան կանար նրան տեսնել Ելիսեյան պալատում' երկրի նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Euromag-ը, երկրորդ հորիզոնականում Լիլի քաղաքապետ Մարտին Օբրին է:
Նա հավաքել է 40 տոկոս ձայներ: 2007թ. նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլյա Սարկոզիի մրցակից Սեգոլեն Ռոայալը երրորդն է. Նրան վստահում է ֆրանսիացիների 36 տոկոսը: «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարի Լը Պենը 8-րդն է' 24 տոկոսով:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել