Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը 

Ստեփանակերտում ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կներկայացնի սահմանային վիճակն ու վերջին խախտումները

Արցախ

Տարածաշրջան այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և պաշտոնական հանդիպումներ կունենան Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ոչ պաշտոնական ձևաչափով կլինեն հանդիպումներ նաև այլ պաշտոնյաների հետ:

«Երբ նման հանդիպումներ են լինում, քննարկվում են մի շարք ուղղություններ: Նախ, կոնկրետ ստեղծված իրավիճակը: Առաջին հերթին, բնականաբար, ուշադրություն կդարձվի սահմանային խնդիրներին, շեշտը կդրվի խախտումների վրա և կքննարկվի, թե ինչ քայլեր կարելի է կատարել այդ խախտումները նվազեցնելու ուղղությամբ: Բնականաբար, կքննարկվեն նաև ընդհանուր բանակցային գործընթացն ու տարածաշրջանային փոփոխությունները: Հաշվի առնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանային խախտումները նոր դրսևորումներ են ստացել, չի կարող շրջանցվել նաև սահմանին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ անկախ հետաքննության մեխանիզմի ներդրման հարցի բարձրացումը»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ համանախագահների հետ հանդիպումների ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը միշտ ներկայացնում է բազմաթիվ առաջարկություններ, որոնք Բաքուն չի ընդունում և մերժում է:

«Մենք առաջարկեցինք դիպուկահարների հետ քաշում, բայց Բաքուն մշտապես մերժում է: Նաև առաջարկեցինք, որպեսզի տոն օրերին' տեղական, թե միջազգային, քաղաքական, եկեղեցական սահմանին հրադադարի ռեժիմը չխախտվի, բայց Բաքուն կրկին մերժեց: Այս անգամ, նույնպես, մենք մի շարք առաջարկություններ կանենք համանախագահներին, բայց կարծում եմ, որ համանախագահները պետք է հիմնական շեշտը դնեն ադրբեջանական կողմի վրա' նրան կառուցողական դաշտ բերելու համար»,- ասաց Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը շեշտում է, որ այս առնչությամբ շատ կարևոր կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Թեպետ յուրաքանչյուր հանդիպումից հետո Ալիևը խոստանում է մի բան, կատարում հակառակն ու խախտում միջազգային օրենքը, այդ կերպ իմաստազրկելով նաև իր խոսքերը, սակայն, եթե առաջիկայում կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, դա կլինի կարևոր և ազդեցիկ մեխանիզմ կլինի խաղաղությունն ու կայունությունը ընդհանուր առմամբ պահպանելու համար»,- ասաց Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հոկտեմբերի 26-ին կայցելեն Հայաստան:

«Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան հոկտեմբերի 26-ին' հանդիպելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- այս մասին «Թվիթեր»-ում արած գրառման մեջ հայտնել է ՀՀ ատաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: Նրանք նպատակադրված են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ
Ամենադիտված