Վարշավայում անցկացված Շոպենի անվան միջազգային մրցույթում հաղթել է 21-ամյա կորեացի Չո Սոն Ջինը
Գիտություն և Մշակույթ
Վարշավայում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում հաղթել է հարավկորեացի 21-ամյա երաժիշտ Չո Սոն Ջինը, որը 2011 թվականին երրորդ մրցանակն էր ստացել Պյոտր Չայկովսկու անվան մոսկովյան մրցույթում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վարշավյան մրցանակի դրամական բաղադրիչը կազմում է 30 հազար եվրո (33,6 հազար դոլար): Բացի այդ, երիտասարդ դաշնակահարը կկարողանա ելույթներ ունենալ աշխարհի լավագույն ակադեմիական հարթակներում:
Երկրորդ մրցանակը բաժին է հասել կանադացի երաժիշտ Շառլ Ռիշար Ամլենին, երրորդը՝ ամերիկացի դաշնակահարուհի Քեյթ Լյուին:
Շոպենի անվան մրցույթն անցկացվում է հինգ տարին մեկ: Մրցույթի պատմությունն սկսվել է 88 տարի առաջ:
Մրցույթի նախորդ հաղթող է դարձել ռուս դաշնակահարուհի Յուլիանա Ավդեևան:
Այս տարի մրցույթին մասնակցել է 78 դաշնակահար՝ քսան երկրներից: Մրցույթի մասնակիցները երեք շաբաթվա ընթացքում կատարում էին միայն Շոպենի ստեղծագործությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)