Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում Կատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆը Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում Ուկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշություն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. Armsport Էբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է Աֆրիկայում Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ 

Սերժ Սարգսյանը ցանկանում է ընդդիմության ակումուլյատորը նստացնել. ծուղակ, որի մեջ արդեն ընկել ենք 2011-ին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Ալոյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել է. «Հարգելի պարոն Փաշինյան. հարցս վերաբերում է հետևյալին: Դուք բազմիցս հայտարարել եք, որ չեք պատրաստվում քննարկել սահմանադրական փոփոխությունները' համարելով դա, որպես Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ: Դուք, իհարկե, պատրաստվում եք ընտրությունների և հարց է առաջանում. արդյոք այդ ընտրությունները կեղծ օրակարգ չեն, և արդյոք Դուք կարծում եք, որ հիմնական ընտրակեղծիքները կատարվում են տեղամասերում: Շնորհակալություն»:

Նիկոլ Փաշինյանը Armtimes.com-ի միջոցով պատասխանել է Մհեր Ալոյանին:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը - Հարգելի պարոն Ալոյան: Չնայած այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ, կրկին կանդրադառնամ: Ինչու՞ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը կեղծ օրակարգ համարում եւ համարում, որ չարժե մտնել այդ օրակարգի մեջ:

Տեսեք՝ ասվում է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրության փոփոխությունները նախաձեռնել է իր վերարտադրությունը կազմակերպելու համար: Մենք լիովին ընդունում ենք այս գնահատականը, բայց տալիս ենք հակադարձ հարց. ենթադրենք՝ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը չանցավ, դա նշանակում է որ Սերժ Սարգսյանը, իր իշխանությունը չի՞ վերարտադրվի:

Մենք միանշանակ պնդում ենք, որ եթե նույնիսկ սահմանադրական փոփոխությունները տապալվեն, դա ամենեւին չի նշանակում, թե Սերժ Սարգսյանի վերարտադրության շանսերը փոքրացան: Ասվում է, որ եթե սահմանադրությունը չփոխվի, Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չի կարող ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել: Դա, իհարկե, այդպես է: Բայց Սերժ Սարգսյանը գործող սահմանադրությամբ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ պնդում եմ, որ ՀՀ գործող սահմանադրությամբ խորհրդարանական մեծամասնություն ունեցող վարչապետը շատ ավելի ուժեղ ֆիգուր է, քան երկրի նախագահը եւ այն վարչապետը, որ ունի խորհրդարանական մեծամասնություն, բառիս բուն իմաստով կարող է զրոյացնել գործող նախագահին:

Ասել կուզի, սահմանադրության փոփոխությունների տապալումը չի նշանակում եւ չի կարող նշանակել Սերժ Սարգսյանի վերարտադրության խափանում, եւ հակառակ հայտարարություններ անողները ուղղակիորեն խափում են ժողովրդին: Ասել եմ եւ պնդում եմ. Սերժ Սարգսյանի վերարտադրության իրագործումը կախված է ոչ թե սահմանադրության այս կամ այն տեքստից, այլ նրանից, թե արդյո՞ք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կլինի մի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որ կկարողանա ընտրություններում հաղթելով, այդ հաղթանակը պահելով արգելել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը:

Ի դեպ, մի այսպիսի զարմանալի փաստ. կան քաղաքական գործիչներ, ովքեր քննադատում են խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու մեր գործելակերպը, ասելով, թե Հայաստանում հնարավոր չէ ընտրություններով իշխանափոխություն անել, բայց իրենք հիմա մարդկանց առաջնորդում են դեպի «ոչ»-ի ճակատներ, սահմանադրական հանրաքվեն տապալելու: Բայց սահմանադրական հանրաքվեն տապալել, նշանակում է հաղթել հանրաքվեում, այսինքն, կարողանալ հասնել նրան, որ հանրաքվեի արդյունքները լինեն «ոչ»:

Ամբողջ խնդիրն այն է, որ հանրաքվեն նույնպես ընտրական պրոցես է, եթե մեզ մեղադրում են, ասելով, որ հնարավոր չէ ընտրություններում հաղթել ռեժիմին, այդ ինչպե՞ս են իրենք պատրաստվում հանրաքվեում, որը նույնպես ընտրական պրոցես է, ռեժիմին հաղթել:

Հաջորդ հարցը. բա եթե Սերժ Սարգսյանը այսպես թե այնպես կարող է վերարտադրվել, ինչու՞ է իրականացնում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Նախկինում նման գործելակերպի երկու պատճառների մասին բարձրաձայնել եմ, այսօր կխոսեմ նաեւ երրորդ պատճառի մասին:

Պատճառ առաջին – Սերժ Սարգսյանը ցանկանում է ընդդիմությանը ներքաշել սահմանադրական փոփոխությունների ծուղակի մեջ, որպեսզի ընդդիմությունը «Ոչ»-ի ցիկլի մեջ ընկնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություններին ժամանակ չտրամադրի եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոտքի վրա կանգնած որեւէ ուժ չլինի, որ խանգարի իր վերարտադրության պրոցեսին: Իսկ վերարտադրության պրոցեսի համար հարկավոր է, որ ՀՀԿ-ն հաղթի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Սիրելի բարեկամներ, ուշադրություն դարձրեք, վերարտադրությունը սահմանադրական փոփոխությունները չեն, վերարտադրությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն է եւ այս է պատճառը, որ մենք չենք մտնում սահմանադրական փոփոխությունների ծուղակի մեջ, մենք ուզում ենք պայքարել բուն վերարտադրության դեմ, մենք ուզում ենք պատրաստվել վերարտադրության դեմ պայքարին: Իսկ Սերժ Սարգսյանն ուզում է, որ հիմա ընդդիմությունը մի երկու ամիս հանրահավաք անի «ոչ»-ի կոչով, հետո էլ՝ մի քանի ամիս ետհանրաքվեյան պրոցես հարուցի, հետո թեժ գարուն խոստանա, որն ակնհայտորեն կարժանանա նախորդ թեժ գարունների ճակատագրին: Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է ընդդիմության ակումուլյատորը էնպես նստացնի, որ մինչեւ 2018 թվական այդ ընդդիմությունն իրեն չհավաքի: Ընդ որում, մի այդպիսի ծուղակ մենք, այդ թվում ես արդեն ընկել ենք: 2010-11 թվականներին մենք շարունակում էինք պահանջել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Եւ եթե այն ժամանակ որեւէ մեկը մեզ խորհուրդ տար հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվել, մենք նրան դավաճան կհամարեինք ու սերժական: Բայց ի՞նչ տեղի ունեցավ. մենք մի քանի տարի նեքաշվեցինք արտահերթ ընտրությունների պահանջի անռազմավարություն պայքարի մեջ, մարդկանց փողոցներում ու հրապարակներում պտտեցնելով հոգնեցրեցինք, հյուծեցինք, մաշեցրիքն, իսկ վերջում եկանք ականջներս կախ մասնակցեցինք 2012-ի հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահական ընտրություններին ընդհանրապես չմասնակցեցինք: Իսկ խորհրդարանական ընտրություններին առանց նախապատրաստության մեր մասնակցության արդյուքնները հուսադրող չէին՝ գոնե մեր նախորդ տարիների ռետորիկայի ֆոնին: Սերժ Սարգսյանը հիմա մոտավորապես նույն բանն է անում ընդդիմադիր դաշտի եւ հանրության հետ. նա ուզում է հերթական անգամ մարդկանց հուսահատեցնել, ֆրուստրացիայի ենթարկել եւ բազմաթիվ ընդդիմադիր ուժեր առանց խորանալու մարդկանց առաջնորդում են դեպի ֆրուստրացիա եւ հուսահատություն: Սա հենց Սերժ Սարգսյանի ուզածն է:

Պատճառ երկրորդ – Սերժ Սարգսյանի համար վերարտադրության այս երկրորդ սցենարը, որ հնարավոր կլինի սահմանադրության փոփոխություններից հետո, ավելի հարմարավետ է: Նա չի ցանկանում, որ ստիպված լինի իր թիմի մեջ ընտրություն կատարել, թե ում կարգեն երկրի՝ համաժողովրդական քվեարկությամբ ընտրվող նախագահի պաշտոնում: Սարգսյանը նաեւ անձնական ամբիցիաներից ելնելով ուզում է լինել ՀՀ «վերջին նախագահը», ով ընտրվել է (իբր) «համաժողովրդական քվեարկությամբ»:

Պատճառ երրորդ – Այս մի պատճառի մասին առաջին անգամ եմ հրապարակային խոսում: Իմ տպավորությամբ Սերժ Սարգսյանը շատ վախենում է, որ Ադրբեջանը կարող է ԵՏՄ-ին անդամագրվելու համաձայնություն տալ: Նա գիտի, որ Ռուսաստանն ու Ղազախստանը այս ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում են: Ու եթե Ադրբեջանը նման համաձայնություն տա, Ռուսաստանը Հայաստանի վրա մեծ ճնշումներ է գործադրելու, որ նախ ՀՀ գործող ղեկավարը ստորագրի Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու մասին համաձայնագիրը եւ հետո ճնշումներ են բանեցնելու, որ Հայաստանի Ազգային ժողովը վավերացնի Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու մասին համաձայնագիրը, որովհետեւ առանց Հայաստանի համաձայնության Ադրբեջանը ԵՏՄ անդամ լինել չի կարող: Իմ տպավորությամբ, ահա, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այդ խառնակ ժամանակաշրջանում ինքը որեւէ պետական պաշտոն չզբաղեցնելու, բայց իշխանությունը իր ձեռքին պահելու շանս ունենա: Հենց այս պատճառով է ասում, որ սահմանադրության փոփոխությունների պարագայում չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ոչ էլ նախագահի: Նա սրանով իր համար շանս է բացում, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու հետ կապված հարցերի քննարկման ընթացքում որեւէ պետական պաշտոն չզբաղեցնի, բայց իշխանությանը կառավարելու հնարավորություն ունենա Մելիք-Ադամյան փողոցի ՀՀԿ կենտրոնական գրասենյակից:

Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշմանը այս հարցում: Ես ԱԺ-ում Սահմանադրության փոփոխությունների նախագծին «դեմ» եմ քվեարկել, ԱԺ ամբիոնից ողջունել եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են դեմ քվեարկել: Բայց ես սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ ՀՀ քաղաքացիներին որեւէ կոչ չեմ անում, ու չեմ արել, որովհետեւ համարում եմ, որ հանրաքվեի որեւէ արդյունք ընդդիմության առաջ ոչ մի հեռանկար չի բացում:

Ենթադրենք, իշխանությունը կեղծեց հանրաքվեն: Ի՞նչ կոչով է հանդես գալու ընդդիմությունը: Ի՞նչ է անելու, դիմելու՞ է ՍԴ: Սա կներեք, ծիծաղելի է: Իշխանափոխության կո՞չ է անելու: Շատ լավ կոչ է. բայց ես դեռ ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ Հայաստանում չի լինելու իշխանափոխություն, քանի դեռ չի ձեւավորվել ինստիտոիցիոնալ ընդդիմություն: Իսկ այսօր ինստիտուցիոնալ ընդդիմություն չկա: Ու եթե ես այս պայմաններում իշխանափոխության կոչեր անեմ, նշանակում է՝ հակասում եմ ամիսներ առաջ ինքս իմ արած հայտարարությանը: Ես հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, ես հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենա, քանի դեռ չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Եւ ուրեմն, եթե ուզում եմ իշխանափոխություն, պետք է նախ զբաղվեմ ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմամբ, ինչն էլ «Քաղաքացիական պայմանագրի» իմ գործընկերների հետ անում եմ: Առանց ինստիտուցիոնալ նախապայմանների իշխանափոխության կոչերին իմ միանալը կնշանակի գիտակցված հուսախաբության տանել հանրությանը:

Հիմա այն մասին, թե ինչու 2017 թվականի ընտրությունները կեղծ օրակարգ չեն: Դրա համար կա երկու պատճառ:

Պատճառ 1 – Այդ ընտրություններում որոշվելու է, թե ով է լինելու Հայաստանի իշխանությունը: Ով հաղթեց ընտրություններում՝ նա ձեավորելու է կառավարություն, նշանակելու է նախարարներ, 2018-ին ընտրելու է նախագահ:

Պատճառ 2 – 2017-ի խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն սահմանադրական հանրաքվեի, ոչ թե Սերժ Սարգսյանի կամքով կամ քմահաճույքով են տեղի ունենում, այլ այդպես սահմանված է երկրի գործող սահմանադրությամբ: Ընդ որում, ընտրությունների ինստիտուտը սահմանված է ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածով, որը փոփոխության ենթակա չէ:

Ինչ վերաբերում է հարցի ամենավերջին մասին, թե արդյոք հիմնական ընտրակեղծիքները կատարվում են ընտրատեղամասերում, երեկ Սամո Սամյանի հարցին ի պատասխան այդ խնդրին անդրադարձել եմ, եւ եթե կարճ լինեմ՝ համարում եմ, որ ընտրակեղծիքների ամենակարեւոր նախապայմանը ընտրական տեղամասերի թույլ վերահսկողությունն է: Ընտրատեղամասը այն վայրն է, որտեղ կեղծիքները կամ սկսվում են, կամ ավարտվում: Ընտրական տեղամասը ընտրական ամենակարեւոր խաչմերուկն է, եւ ընտրակեղծիքները կանխելու առաջին քայլը տեղամասերը հնարավորինս ուժեղ վերահսկողության տակ առնելն է:

Հարգելի պարոն Ալոյան, շնորհակալություն հարցի համար եւ լավագույն մաղթանքներս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմումԿատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆըԵրկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում ենԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանումՈւկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշությունԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվումԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասինԵրեք նավ փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցովԱռանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. ArmsportԷբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է ԱֆրիկայումԻրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայությունԻսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՀանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակՍրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՊայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿՄուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ) Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր․ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ․ Ռուբիո Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակումԿառլոս Կազեմիրոն համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգովApple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինԻշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԴավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ ՓուրմոհամադիինՔաղաքապետարանը մշտապես աջակցում է մարզիկներին և սպորտի զարգացմանը․ ԱվինյանԱյսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնումԼատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էՄեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՈ՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներովՉարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարիցApple-ի գների բարձրացումը Ասիայում խուճապային վաճառքների պատճառ է դարձելՌուսաստանից Ճապոնիա ձկան ենթամթերքի արտահանումը կտրուկ աճել է5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը Սիկորսկին հայտարարել է Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր սադրանքի մասին Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված