Մենք ջանք չենք խնայելու մատաղ սերնդին սերմանելու սեր դեպի ազգայինը. Արա Սադոյանի մասնակցությամբ նշվել է Բերքի տոնը (ֆոտո)
Հասարակություն
Արդեն մեկ տասնամյակից ավել է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ուսուցման ծրագիրը: Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան՝ համեմված խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով:
Այսօր Երևանի Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների բակում նշում էին Բերքի տոնը: Միջոցառումը օրհնանքի խոսքով սկսեց եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Ավետիսը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվեց, թե ինչպես էին հայերը նշում այս գեղեցիկ ու բերքառատ տոնը: Շուրջը ամեն բան՝ ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը, ստեղծել էին հայեցի, հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ: Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: «Այսպիսի միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Մենք ջանք չենք խնայելու մատաղ սերնդին սերմանելու սեր դեպի ազգայինը, դեպի մեր մաքուր անաղարտ երգն ու պարը»,- նշեց վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:



























































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից