Երգչուհի Ադելը հայտարարել է իր նոր ալբոմի թողարկման մասին
Այլ
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել Է իր նոր ալբոմի՝ «25»-ի թողարկման մասին: Այն նվիրված Է նրա 25-ամյակին, որը արտիստը նշել Է երկու տարի առաջ: Երգչուհին հոկտեմբերի 21-ին հայտնել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական Էջում:
«25» ալբոմը» կպատմի իմ այն գիտակցման մասին, թե ինչ եմ ես դարձել: Ցավում եմ, որ դրա թողարկումն այդքան երկար ձգձգվեց, բայց գիտեք՝ այսպիսին է կյանքը»,-գրել է Ադելը:
Նրա նախորդ ալբոմը՝ «21»-ը, թողարկվել է 2011 թվականի հունվարին: Այն տարածվել է ավելի քան 25 մլն օրինակով եւ արժանացել է Grammy երաժշտական մրցանակի: Ալբոմը գլխավորել է բազմաթիվ համաշխարհային հիթ-շքերթներ, այդ թվում՝ 23 շաբաթ առաջին տեղում Է մնացել UK Album Chart-ում եւ 24 շաբաթ՝ Billboard 200-ում:
«Իմ նախորդ ալբոմը նվիրված էր հրաժեշտին, իսկ նկարագրելով այս մեկը, ես կասեի, որ այն ինքս ինձ հետ հաշտվելու մասին Է, չնայած զուր կորցրած ժամանակին, այն ամենին, ինչ ես երբեւԷ արել եմ եւ այն ամենին, ինչ չեմ արել»,-նշել է Ադելը:
Ադելը «Գրեմմի» տասը մրցանակի, հինգ Brit Awards-ի, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» եւ «Օսկար» (2013) մրցանակների դափնեկիր Է: Վերջինները հանձնվել են Skyfall կոմպոզիցիայի համար, որը դարձել է «բոնդապատումի» «007. «Սքայֆոլ» կոորդինատները» 23-րդ ֆիլմի սաունդթրեքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից