Ռուսաստանում տեղի է ունեցել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» կինոնկարի փակ ցուցադրությունը
Այլ
«Մոսկվա» կինոթատրոնում (Մոսկվա) նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Աննա Մելիքյանի' «Կինոտավր» փառատոնում գլխավոր մրցանակի արժանացած «Սիրո մասին» կինոնկարի փակ ցուցադրությունը:
Ամենաքննարկվող ռեժիսորներից մեկի նոր աշխատանքը դիտելու էին եկել Քսենյա Սոբչակը, Անդրեյ Մալախովը, Իգոր Վերնիկը և ռուսական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Աննա Մելիքյանի ֆիլմի հերոսները տարբեր մարդիկ են, ովքեր փորձում են պատասխանել «Ինչ է սերը» ամենաքննարկվող հարցին: Եվ նրանցից յուրաքանչյուրին դա հաջողվում է կամ չի հաջողվում: Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 10-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից