Քանյե Ուեսթը 5 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ է գնել կնոջ` Քիմ Քարդաշյանի ծննդյան օրվա առիթով
Այլ
Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան օրվա առիթով թանկարժեք նվեր է ստացել ամուսնուց' Քանյե Ուեսթից: Ուեսթը կնոջ համար Victoria’s Secret-ից գնել է կրծկալ, որի արժեքը կազմում է 5 միլիոն դոլար: Victoria’s Secret-ի դիզայներները կրծկալը կարել են հատուկ պատվերով: Այն զարդարված է թանկա րժեք քարերով և Swarovski բյուրեղներով: Քիմ Քարդաշյանը այն կարող է կրել միայն ծննդաբերությունից հետո:
Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին տոնում է ծննդյան 35-րդ տարեդարձը:
Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն այս տարի ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Նրանց հետ Հայաստան է եկել նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով, այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր' ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Հայաստանում Քարդաշյանները ծանոթացել են իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության էր արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր այցի շնորհիվ անդրադառնում էին նաև Հայոց ցեղասպանությանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից