Ցավալի է՝ Մխիթարյանը մեզ հետ չէ, բայց որոշեցինք հաշվի առնել երկու երկրի միջև լարվածությունը. Տուխելը՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին
Սպորտ
Ստիպված ենք Մխիթարյանի բացակայությունը կոմպենսացնել, սակայն նրա խաղային ներկայիս մարզավիճակում չի կարելի համարժեք փոխարինում կատարել: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում ադրբեջանական «Գաբալայի» դեմ արտագնա խաղից առաջ Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմը Բաքու չի տարել Հենրիխ Մխիթարյանին:
«Շատ ցավալի է, որ նա մեզ հետ չէ՝ ինչպես մարզական, այնպես էլ մարդկային առումով: Կարծում եմ՝ ֆուտբոլը պետք է հեռու լինի կոնֆլիկտներից, վախերից: Բայց մենք, այնուամենայնիվ, որոշեցինք հաշվի առնել երկու երկրի միջև առկա լարվածությունը: Հարգում ենք այդ իրավիճակը և որոշում կայացրինք, որը բոլորիս համար հանգստություն է նշանակում: Ստիպված ենք Մխիթարյանի բացակայությունը կոմպենսացնել, սակայն նրա խաղային ներկայիս մարզավիճակում չի կարելի համարժեք փոխարինում կատարել: Դրա շնորհիվ, սակայն, Յոնաս Հոֆմանի նման երիտասարդ ֆուտբոլիստների համար առաջին պլան գալու, հիմնական կազմում խաղալու հավակնորդ դառնալու, թիմի համար իրենց կարևորությունն ապացուցելու հնարավորություն ստեղծվեց»,- Տուխելի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de -ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու