«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» «Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» «Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ» 

«Հերոս գյուղ Քարինտակ»-ը կներկայացնի անվախ մարդկանց գյուղի պաշտպանության պատմությունը

Արցախ

Արցախյան պատերազմի պատմությունը հագեցած է հերոսական դիմակայության, հաղթելու կամքի և ազատության ձգտման ապացույցներով: Յուրաքանչյուրի շուրթերից հնչում են Շուշիի ազատագրման, Քարվաճառի գործողության, Ստեփանակերտի ապաշրջափակման մասին պատմությունները: Եվ այս շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Քարինտակ գյուղի պաշտպանությունը: Քարինտակով է բացվում Լեռնային Ղարաբաղի հայերի՝ ազատության համար մղվող հերոսական պայքարի պատմության առաջին էջը՝ ձեռք բերելով շրջադարձային նշանակություն:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն իր կողմից իրականացվող «Հերոս գյուղ Քարինտակ» ծրագրով նպատակ ունի հանրության մոտ ամբողջական պատկերացում ձևավորել անպաշտպան գյուղի դիմակայության պատմության մասին:

Այդ նպատակով ՀԿ անդամները գործուղվել են Քարինտակ, զրուցել քարինտակցիների հետ, և այդ զրույցների արդյունքները հրապարակում են մամուլում, ինչպես նաև կզետեղեն ստեղծվելիք կայքում։

Կայքում կամփոփվեն ինչպես Քարինտակ գյուղի պատմությանը վերաբերող տեղեկատվական բազան, այնպես էլ՝ ադրբեջանական բանակին հայերի դիմակայությանն առնչվող դրվագները: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արմինե Ադիբեկյանը նշել է, որ Քարինտակի հաղթանակը խորհրդանշական էր Արցախյան գոյամարտի համատեքստում։

Ըստ ՀԿ ղեկավարի՝ Քարինտակի հերոսամարտը շատ քիչ է լուսաբանվում. «Մենք ունենք ողբերգական էջեր և, չգիտես ինչու, դրանց ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան հաղթանակներին։ Եվ մենք որոշեցինք, որ այդ սխալը պետք է ուղղվի»։

Քարինտակը գյուղ է Շուշիի շրջանում՝ Շուշիի քերծերից ներքև՝ քաղաքից 2,5 կմ հեռու: 1992թ. հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը: Դիմակայությունն իրականացվում էր մեծաթիվ դիվերսանտներից բաղկացած խմբի դեմ, որը ղեկավարվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհդիևի կողմից: Լինելով կտրված արտաքին աշխարհից, իրենց եղբայրներից՝ Քարինտակի բնակիչներն ընդունեցին մարտահրավերը, իրենց մեջ ուժ և քաջություն գտան Ադրբեջանի բանակի դեմ մարտնչելու, աներեր մնալու։ Լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ՝ ադրբեջանական կողմը պարտվեց և նահանջեց՝ թողնելով զենքը, կրելով մեծ կորուստներ: Այդ օրը նշվում է որպես Քարինտակի հերոսամարտի օր:

Արմինե Ադիբեկյանն առանձնացրել է քարինտակցիների համառությունը, որ կարողացան դիմադրել հոգեբանական, կենցաղային, ռազմական ճնշումներին. «Նրանք պատրաստ էին այդ դժվարություններին, և ստեղծված զրկանքները նրանց հետ չկանգնեցրին ընդունած որոշումից։ Քարինտակը մտնում էր «Օղակ» գործողության ծրագրի մեջ, և խորհրդային բանակի կողմից պետք է հայաթափվեր։ Անգամ այդ պարագայում դիմադրեցին և չլքեցին գյուղը»։ Քարինտակցի, հերոսամարտի մասնակից Արտյուշա Ավանեսյանը, հիշելով պատերազմական օրերը, նշել է, որ այն ժամանակ իրենք չէին զգում իրավիճակի սա րսափելի լինելը. «Երբ հիմա վերհիշում եմ, մտածում եմ՝ ինչ հիմար էինք. գյուղը շրջապատված էր չորս կողմից, շուրջը զինված ադրբեջանցիներ էին, բայց մենք վախի նշույլ անգամ չունեինք։ Նույնիսկ այդ բառը՝ «վախ», մենք չգիտեինք»։

«Հերոս գյուղ Քարինտակ» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
Ամենադիտված