Կասիլյասի կարիերայի 900-րդ խաղը
Սպորտ
Իսպանիայի հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կարիերայի 900-րդ հանդիպումն անցկացրեց: Այս մասին տեղեկացնում է պորտուգալական Record պարբերականը:
34-ամյա դարպասապահն այս ցուցանիշին հասել է՝ մասնակցելով Պորտուգալիայի առաջնության 8-րդ տուրում «Բրագայի» (0:0) դեմ խաղին:
Կասիլյասը 725 հանդիպում անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում, 164-ը՝ Իսպանիայի հավաքականում և 11-ը՝ «Պորտուում»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու