ԱՄՆ 85 կոնգրեսական Օբամայից պահանջել է քայլեր անել ԼՂ հակամարտության գոտում խաղաղության վերահաստատման համար
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի և Դոմոկրատական կուսակցությունից Էլիոթ Էնգելի նախաձեռնությանն է միացել 83 կոնգրեսական և դիմել երկրի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին' կոչով' աջակցել և միջոցներ կիրառել ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման ու Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմանին լարվածության նվազման համար: «Բռնությունը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում կտրուկ աճել է և վարչակազմի չհասցեականացված քաղաքականությունը բռնություն կիրառողի նկատմամբ, այլևս չի գործում»,- ինչպես հաղորդում է «Ասպարեզը», ասել է կոնգրեսական Էդ Ռոյսը:
«Այդ քաղաքականությունը պետք է փոխվի: Մեր նամակում առաջարկում ենք մի քանի խելամիտ և հավասարակշռված քայլ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որոնք պետք է կանգնեցնեն շարունակվող բռնությունը: Առաջին հերթին, բոլոր կողմերը պետք է համաձայնեն դիպուկահարներին հետ քաշել և պետք է հնարավորություն տան սահմանին տեղակայել ազդանշանային համակարգեր, որոնք թույլ կտան թափանցիկ և բազմակողմանի հետաքննություն իրականացնել շփման գծում տեղի ունեցող յուրաքանչյուր բռնության առնչությամբ: Դեսպան Ուորլիքը պետք է աջակցի այդ առաջարկությանն ու ամեն ինչ անի, որպեսզի Մինսկի խմբի իր գործընկերներն էլ դա ընդունեն»,- ասել է Ռոյսը: Դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ուղղված նամակում Էդ Ռոյսը կոչ է անում ԱՄՆ-ին և ԵԱՀԿ հրաժարվել «կեղծ ազնվության» քաղաքականությունից և հայտարարություններից, որոնք ավելի են մեծացնում լարվածությունը:
«Չկա խաղաղություն, երբ բացակայում է պատասխանատվությունը». նամակում կոնգրեսականը խաղաղության հաստատմանն ուղղված մի շարք քայլեր է առաջարկում, որոնք պետք է կյանքի կոչվեն կարճ ժամանակահատվածում և պետք է փրկեն կյանքեր ու նպաստեն պատերազմի կանխարգելմանը: «Այդ քայլերը կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր մարդկանց խաղաղ կենսակերպին: Այդ քայլերն են' համաձայնագրի ընդունումը, համաձայն որի' բոլոր կողմերը շփման գծից հետ են կանչելու դիպուկահարներին, սահմանին ԵԱՀԿ դիտորդական խումբ է տեղակայվելու, որը պետք է ունենա հրազեն որսացող ազդանշանային համակարգեր: Նաև, կողմերը պետք է թույլ տան ԵԱՀԿ լրացուցիչ ներկայացուցչներին դիտորդական առաքելություն իրականացնել շփման գծում' ուսումնասիրելու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»,- եզրափակել է Էդ Ռոյսը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)