Քարաթափում ու դրա հետևանքով առաջացած վթար Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին
Հայաստան
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ-ում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով «Աուդի» մակնիշի 33 UP 573 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Վ. Չ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: «Թումանյանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները ավտոճանապարհը մաքրել են քարաբեկորներից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից