«Իրավունք». «Մետաքսի» մոտ հնչած կրակոցները կարող են մինչև հնչեղ անուններ տանել
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում՝ «Մետաքսի» մոտ, հնչած կրակոցների հետևանքով 4 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Եվ չնայած դեպքը մեծ հանրային հնչեղություն է ստացել, կրակոցների հեղինակների ինքնությունը գանե պաշտոնապես դեռ մնում է անհայտ:
Սակայն ոչ պաշտոնական շրջանակներում շրջանառվում է այն վարկածը, որ կրակողների ինքնությունը պարզվել է դեպքից հաշված ժամեր անց, չնայած, ըստ մեր աղբյուրի, վերքեր ստացած երիտասարդները միաբերան պնդում են, թե չենք տեսել, չենք ճանաչում, չգիտենք: Բայց բոլորն էլ հասկանում են, որ եթե առնվազն 4 անձ (տուժածները) տեսել են կրակողներին (թեև կա վարկած, որ տուժածներից ոմանք նաև կրակողների ցանկում են), և այդ «ուչաստկովիի գործը» չբացահայտելը ծանր ռեակցիաներ կառաջացնի քննչական համակարգում:
Պարզապես դեռ քննարկվում է այն հարցը, թե կրակողների անունները «ինչ սոուսով» մատուցեն հանրությանը, հաշվի առնելով, որ թելերը կարող են մինչև բավականին հնչեղ անուններ տանել: Մի խոսքով՝ այսօր-վաղը շատ բան պարզ կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից