«Բարսելոնան» նոր պայմանագրի համար պատրաստ է բարձրացնել Մեսսիի աշխատավարձը
Սպորտ
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport պարբերականը:
Կատալոնացիները աշխատավարձի բարելավված տարբերակով նոր պայմանագիր են պատրաստում ֆուտբոլիստի համար և ցանկանում են, որ Մեսսին կարիերան ավարտի «կապտանռնագույնների» կազմում:
Արգենտինացու գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2018թ-ին: Ներկայումս նա ստանում է տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, գումարած 405 մլն եվրո բոնուսներ: Մեսսիի տրանսֆերային հրաժարագինը ներկայումս կազմում է 250 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու