Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի կազմը՝ Եվրոպայի թիմային առաջնությունում. Գրիգորյանի նորամուտը հավաքականում
Սպորտ
Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում:
Հայաստանը կանանց պայքարում կներկայացնեն՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը բաղկացած է 9 մրցափուլից: Առաջնությանը մասնակցում է 35 թիմ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու