Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը. գրանցվել է 108 պատգամավոր:
Հոկտեմբերի 29-ի նիստում քվեարկություններ չեն սպասվում: Հոկտեմբերի 28-ին պատգամավորները քննարկել են մեկ հարց՝ ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որի քննարկումը մնացել է անավարտ: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ քաղաքացիներին քվեարկությանը մասնակցելու հնարավորություն տալ նաև նույնականացման քարտերով: Որպես հիմնավորում նշվում է հանգամանքը, թե Հայաստանի 180 հազարից ավելի քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ և փոփոխությունները չանելու դեպքում նրանք կզրկվեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից: Հարցի քննարկումը հոկտեմբերի 28-ի նիստում ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում:
ԱԺ քառօրյայի վերջին օրը պատգամավորները կշարունակեն քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից