Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում. բանավեճ Հրանտ Բագրատյանի և Արծվիկ Մինասյանի միջև (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովում նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև:
Իր ելույթի ժամանակ ՀՅԴ պատգամավորը հակադարձեց Բագրատյանի՝ նախորդ օրը հնչեցրած տեսակետներին: Մինասյանի ելույթին միջամտեց ինքը՝ Հրանտ Բագրատյանը. «Չեմ ընդունում էս ձևը, չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսել: Ի՞նչ եք ձեր վրա վերցնում, պարոն Մինասյան: Դուք դառնում եք ինչ-որ մեկի պաշտպանը: Ես ուզում եմ բանավեճի գնալ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակների հետ: Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ խի՞ եք ընկնում, իյա»:
Վեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և կոռեկտության կոչ արեց՝ նույնականացման քարտի համար մի վիճեք:
Մանրամասն՝ Armtimes.com-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից