Թոմաս Տուխելը «Բորուսիայի» 7:1 հաշվով հաղթանակի և դարպասապահ Բյուրկիի սխալի մասին (շարժանկար)
Սպորտ
Բաց թողած գնդակը միայն շարժառիթ դարձավ մեզ համար: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոնմաս Տուխելը, խոսելով «Պադերբորնի» դեմ գավաթային խաղում դորտմունդցիների հաղթանակի և թիմի դարպասապահ Ռոման Բյուրկիի սխալի արդյուքում գրանցված գոլի մասին:
«Բյուրկին սխալվեց և նման բան տարին մեկ անգամ է լինում: Կարիք չկա վերլուծելու համար ինչ որ տեսանյութ դիտել: Ես, սակայն ուրախ եմ թիմի արձագանքի համար: Հպարտանում ենք, որ երկրպագուները տուն են վերադարձել երջանիկ: Բաց թողած գնդակը միայն շարժառիթ դարձավ մեզ համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 7:1 հաշվով:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու