Ջոնի Դեփի մասնակցությամբ «Սև պատարագ» ֆիլմը հայկական կինովարձույթում է
Գիտություն և Մշակույթ
Աստղային անձնակազմով «Սև պատարագ» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Ռեժիսոր Սքոթ Քուփերի ֆիլմը հոկտեմբերի 29-ից հնարավոր է դիտել մեծ էկրաններին:
Քրեական դրամայի հիմքում իրական դեպքեր են: Ֆիլմը պատմում է գանգսթեր Ուայթի Բալջերի մասին, ով տարիներ շարունակ խաբել է ոստիկանությանն ու հատուկ գործակալներին: Ուայթիին ձերբակալել է հաջողվել միայն 2011 թվականին:
Կինոնկարի գլխավոր հերոսին մարմնավորում է 50-ամյա Ջոնի Դեփը: Ֆիլմում խաղում են նաև Ջոել Էդգերտոնը, Բենեդիկտ Քամբերբետչը, Դակոտա Ջոնսոնը, Սիեննա Միլերը և այլք: Սցենարի հիմքում 2001 թվականին հրապարակված Դիկ Լերի և Ջերարդ Օ’Նիլի գիրքն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)