Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը 

ԿԸՀ-ն երկարաձգեց 2015թ.-ին լրացած արտոնագրերի ժամկետները

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին գումարված հանձնաժողովի հերթական նիստում բավարարեց ՀՀ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումը, որով նա առաջարկում էր ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք տվող 2015 թվականին լրացած արտոնագրերի ժամկետները երկարաձգել և դրանք թողնել ուժի մեջ' ներառյալ Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի անցկացումը:

ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավարը ներկայացրել էր հետևյալ բովանդակությամբ դիմում, որում մասնավորապես ասված էր. «Հարգելի պարոն Մուկուչյան' հաշվի առնելով, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն արտահերթ ընտրական գործընթաց է և նախատեսված չի եղել նախօրոք, և քանի որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունքի համար 2015 թվականին նախատեսված արտոնագրման դասընթացները տեղի են ունեցել հանրաքվեն նշանակելուց առաջ'օգոստոսին' արձակուրդային ժամանակահատվածում, ինչը հնարավորություն չի տվել շատերին, ում արտոբագրի ժամկետը լրացել, կամ լրանում է 2015 թ.-ին, մասնակցել այդ դասընթացներին, իսկ այլ դասընթացներ նախատեսված չեն մինչև հանրաքվեի անցկացումը: Նկատի ունենալով նաև հանրաքվեի գործընթացի վերահսկելիության և թափանցիկության ապահովման կարևորությունը, առաջարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ երկարացնել 2015թ.-ին լրացած արտոնագրերի ժամկտները և դրանք թողնել ուժի մեջ' ներառյալ հանրաքվեի անցկացումը»:

«Այս տարի մեր խմբակցությունից շուրջ 400 հոգի չի մասնակցել արտոնագրման դասընթացներին, որի հետևանքով մենք որոշակի դժվարությունների առջև ենք կանգնում հանրաքվեի ողջ գործընթացը մեր կողմից վերահսկելի դարձնլու հարցում»,-շեշտեց ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը:

Իր հերթին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունիսին ԿԸՀ-ն սահմանված կարգով պատշաճ ծանուցել է քաղաքացիներին արտոնագրման ամենամյա դասընթացների անցկացման ժամկետների մասին: «ՀԱԿ խմբակցությունից մենք ստացել ենք 705 քաղաքացիների դիմում-հայտ, որից միայն 383 քաղաքացին է մասնակցել դասընթացներին, որից միայն 346-ն է արտոնագիր ստացել: Սակայն, ԿԸՀ-ն, հաշվի առնելով հանրաքվեի գործընթացի վերահսկելիության և թափանցիկության ապահովման և ԱԺ բոլոր խմբակցությունների համար հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը, կբավարարի ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումը' երկարաձգելով 645 քաղաքացու արտոնագրի ժամկետները, որոնք լրացել կամ լրանալու էին հանրաքվեի անցկացման ժամկետներում»,-նշեց Մուկուչյանը:

Մեկ այլ որոշմամբ' ԿԸՀ-ն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներին վերապահեց Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում նույն օրը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ամենադիտված