ՀՀԿ-ն նույնականացման քարտերով քվեարկելու օրինագիծը բարելավելու իր տարբերակներն ունի
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նույնականացման քարտերով քվեարկելու օրենքի նախագիծը բարելավելու իր տարբերակներն ունի և պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք տեսնում ենք, որ այս հարցում խնդիրներ կան, և պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի լուծում տանք այդ խնդրին: Մենք դեռ քննարկումների համար ժամանակ ունենք մինչև երկրորդ ընթերցում, և ես հուսով եմ, որ կկարողանանք կարգավորել այդ հարցը»,- ընդգծեց Բաղդասարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀԿ-ն լսել է բոլոր առաջարկները և առաջիկայում քննարկելու է դրանք մյուս քաղաքական ուժերի հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից