Հայաստանի հավաքականները կմասնակցեն բասկետբոլի Եվրոպայի առաջնություններին
Սպորտ
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:
Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի հուլիսի 16-ից 24-ը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: 2015 թվականին հայ բասկետբոլիստները B դիվիզիոնում անցկացրին 7 հանդիպում, որոնցից 3-ում հաղթեցին մրցակիցներին և 18 հավաքականների պայքարում գրավեցին 12-րդ հորիզոնականը:
Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայում 29-րդ տեղում է:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նույնպես կմասնակցի Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը: Վերջին անգամ հայ պատանիները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում հանդես են եկել 2011 թվականին:
Եվրոպայի մինչև 16 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի օգոստոսի 12-ից 20-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու