Շնորհակալ եմ ֆուտբոլիստներիցս, որ փորձեցին հնարավոր ամեն ինչ անել. Գվարդիոլան՝ «Այնտրախտի» դեմ խաղում ոչ-ոքիի մասին (տեսանյութ)
Սպորտ
Խաղում հաղթելու բավական հնարավորություն ունեինք: Այս մասին Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Այնտրախտի» հետ հանդիպումը 0:0 հաշվով ավարտելուց հետո հայտարարել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Մրցակիցը շատ լավ էր պաշտպանվում, քանի որ մենք ազատ տարածություն քիչ ունեինք: Կարծում եմ խաղում հաղթելու բավական հնարավորություն ունեինք: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներիցս, որ փորձեցին հնարավոր ամեն ինչ անել»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում սա միակ խաղն է, որում Գվարիդոլայի թիմը հաղթանակ չի տոնել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու