Ամերիկացիներն այս տարի Հելլոունին նախընտրում են նախագահական թեկնածուների կերպարները
ԱՄՆ
ԱՄՆ-ում հոկտեմբերի 31-ին նշում են ամենասիրված, հանդիսավոր, ծիծաղաշատ և միաժամանակ սարսափելի տոներից մեկը՝ Բոլոր սրբերի օրը կամ Հելլոուինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս տարի ԱՄՆ-ում այս տոնի մեծահասակ սիրահարների մոտ առավել պահանջված են ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների կերպարները:
Այս տարի հեքիաթային և հոլիվուդության ֆիլմերի հերոսների հետ մեկտեղ առավել տարածոմ ունեն Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի կերպարները: Ավանդաբար ամերիկացիներն այս տոնին սիրում են հագնել վամպիրների, սատանաների, մումիաների, զոմբիների, մուլտֆիլմերի և կինոհերոսների դիմակահանդեսային հագուստը: Սակայն ինչպես ՏԱՍՍ-ի հետ է կիսվել դիմակահանդեսային հագուստի նյույորքյան խանութներից մեկի սեփականատերը, այս տարի առավել պահանջված են ԱՄՆ-ի դեմոկտարական և հանրապետական կուսակցություններից առաջադրված թեկնածուների կերպարները:
Բացի նախագահական արշավի գլխավոր հերոսներից, այս տարի նաև մեծ պահանջարկ են վայելում մինիոնները, ծովահենները, ինչպես նաև 80-ականների սիրված «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի հերոսները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)