Ձուն էժան է, ձվածեղ կերեք
Վերլուծական
Փաստորեն, մեր կառավարությունն այնուամենայնիվ որոշ ձեռքբերումներ ունի. Այո, թոշակ ու աշխատավարձ չկարողացավ բարձրացնել, բայց որոշ ապրանքների գներ իջեցնում է, ինչպես օրինակ ալյուրի ու ձվի գինը: Չէ, նոր չէ իջեցրել, այլ վերջին մեկ տարվա ընթացքում ձվի գնի 30-40 տոկոս իջեցում է արձանագրվել: Այսինքն, վերջին շրջանում ոչինչ չի փոխվել և մենք սոցիալական բեռի թեթևացում զգալու հույսեր առայժմ կարող ենք չունենալ: Ընդհակառակը, առաջիկա 2 ամսվա ընթացքում մեզ տեղը տեղին կոմունալ վճարումներ են սպասվում՝ էլեկտաէներգիան 49 դրամով, որովհետև ամսական 250 կվ/ժ-ից ավել էլեկտրաէներգիան չի սուբսիդավորվում…
Բայց դե ամեն դեպքում գեղեցիկ է հնչում՝ 2015-ի հունվարի նկատմամբ 2016-ի հունվարի սկզբին ձուն էժանացել է 30-40 տոկոսով: Հետո՞ ինչ, որ մեր կյանքը չի հեշտացել, կարևորը, որ անընդհատ կարող ենք «ձեռքբերումներ» արձանագրել:
Հիշու՞մ եք, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ եթե սոված եք, հարևանից պարտքով ձու վերցրեք ապրեք: Հիմա էլ մեր կառավարությունը կարող է ասել՝ եթե դժվար է ապրելը, ոչինչ, ձուն էժան է, ձու առեք ձվածեղ սարքեք կերեք:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում