Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Հունվարի 5-ին, ժամը 18.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Լ. Դ.-ին (81տ.) դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
***
Հունվարի 5-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (վատառողջ) ընկել է ննջասենյակում, բարձրացնելու և անկողնին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Ն. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 5-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 5 հանրակացարանի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է ննջասենյակում. բարձրացնելու և անկողնին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատախան օգնություն:
***
Հունվարի 5-ին, ժամը 08.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից ծննդկանին հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ծակքար գյուղից Օ. Մ.-ին Սանոսյանին (ծնվ.1988թ.) Սևան-Մարտունի ավտոճանապարհ և հանձնել են շտապօգնությանը:
***
Հունվարի 5-ին, ժամը 07.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան հղի կնոջը օգնության մեկնելու ճանապարհին ագելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հղի կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից