Տեղումներ, բուք, մերկասառույց. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հասարակություն
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները:
Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Գորիս - Սիսիան ավտոճանապարհին առկա է բուք:
Շիրակի, Վայոց Ձորի, Կոտայի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Գեղարքունիքի մարզում և Արագածոտնի մարզի Ապարա քաղաքում առկա է բուք:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից