437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) 

Հայաստանը՝ ապագայի ուրվական

Վերլուծական

Լրատվական կայքերով շրջելիս ակամա հանդիպեցի մի հետաքրքիր հրապարակման, ուր խոսվում էր Հայաստանում բոլոր տեսակի հանրային փոխադրամիջոցների ուղևորների թվի մասին: Պարզվում է՝ համաձայն համապատասխան վիճակագրության՝ մեր երկրում անցած տարվա հունվար-նոյեմբերին բոլոր տեսակի հանրային փոխադրամիջոցների ուղևորների թիվը 7.4%-ով կրճատվել է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ուղևորությունների թիվը նվազել է 15.3 մլն միավորով: Համաձայն միևնույն վիճակագրության՝ 2.2 մլն-ով կամ 18.8%-ով նվազել է տաքսիներով ուղևորությունների քանակը: Սակայն ամենամեծ անկումը, պարզվում է, գրեթե 13.0 մլն ուղևորություն կամ 7.5%, ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտին է բաժին ընկնում (հաշվի չառած տաքսին): Ճգնաժամը չի շրջանցել նաև օդային տրանսպորտը: Ավիաուղևորների քանակը նոյեմբեր-դեկտեմբերին կրճատվել է գրեթե 170 հազարով կամ 8.8%-ով: Թե հատկապես ինչի հետ է այս ամենը կապված, տարբեր մասնագետներ հնչեցնում են միմյանց հակառակ կարծիքներ, սակայն մեր համոզմամբ՝ այս ամենը վկայում է մի շատ ցավալի իրողության մասին ևս. Հայաստանն օր օրի դատարկվում է:

Այն, որ արտագաղթի թեման ամենաշատ չարչրկված թեմաներից մեկն է Հայաստանում, անհերքելի է: Այս մասին խոսվել է շատ, գրվել՝ ավելի շատ: Բայց ամեն անգամ, երբ հանդիպում ես դրա ահագնացող ծավալները հաստատող փաստերի կամ վիճակագրական տվյալների, կրկին ցանկություն է առաջանում անդրադառնալ արտագաղթի խնդրին: Չնայած Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոնից ավելի է, սակայն հասկանալի է, որ երկրում փաստացի առկա բնակչության թվաքանակը 2.7 միլիոնից չի կարող անցնել: Թե ներկայումս որքան է կազմում Հայաստանի իրական բնակչության թվաքանակը, որևէ մեկը չի կարող ասել. հազարավոր մարդիկ, շարունակելով գրանցված մնալ Հայաստանում, բնակվում են օտար երկրներում:

Համապետական ընտրություններին մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ ընտրացուցակներով, ցավոք, ևս հնարավոր չէ իրականությանը մոտ պատկեր ստանալ, քանի որ, ամենայն հավանականությամբ, հենց այդ ուռճացված ընտրացուցակներով է նաև օրվա իշխանությունը կեղծում ընտրությունների արդյունքները (հանրաքվեն ձեզ խոսուն օրինակ): Իսկ արտագաղթի պատճառները, ինչպես հասկանում եք, բազմաթիվ են՝ սկսած հոգեբանականից մինչև տնտեսական, իրավականից մինչև քաղաքական: Որքան էլ կառավարությունը խոսի այն մասին, թե երկրում ընդհանուր մթնոլորտի դրական փոփոխություն է նկատվում, փաստը մնում է փաստ, որ սոցիալական բևեռացումը ՀՀ-ում խորանում է օր օրի, ինչի մասին քաջատեղյակ են վերևներում, սակայն լռում են՝ հասկանալով, որ իրենք իրական դեղատոմս չեն կարող առաջարկել հայրենիքին՝ կանխելու այն վերահաս աղետը, որ սպառնում է բոլորին: Սոցիալական արդարության բացակայությունը, կոռուպցիայի դեմ մղվող վերացական պայքարը և սոցիալական խորը բևեռացումը քաղաքացիներին ստիպում են փնտրել բնակության համար ավելի պիտանի տարածքներ, ինչի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք: Իսկ ունեցածներս մի մեծ բան չէ՝ օրեցոր ամայացող Հայաստան, թշվառության ճիրաններում մի կերպ գոյապայքար մղող ժողովուրդ, և այս ամենի ֆոնին՝ կերած-խմած չինովնիկներ, որոնք իրենց ունեցվածքը դիզել են բացառապես աղքատներին թալանելով ու հարստահարելով՝ առանց մտավախության, որ կարող են ենթարկվել պատասխանատվության… Նրանց, որոնց ապաշնորհության արդյունքում Հայաստանը դատապարտվել է այս վիճակին, պետք է պարզ լինի մեկ բան, որ երկրում իշխող այս գաղջ մթնոլորտը, ինչի արդյունքում էլ հենց տեղի է ունենում արտագաղթ, չի կարող բխել նույնիսկ իրենց անձնական գրպանային շահերից, քանի որ որքան փոքր է երկրի բնակչության թիվը, այնքան դանդաղ է զարգանում տնտեսությունը, որի հիմնական դերակատարներից շատերը հենց իրենք են:

Քանի դեռ ինչ-որ բան կա փրկելու, հարկավոր է գործել արագ ու չհապաղել օր առաջ քայլեր ձեռնարկել, որոնք ինչ-որ կերպ կարող են իրավիճակ փրկել: Իսկ այդ քայլերից կարևորագույնը երկրում գոնե ինչ-որ չափով սոցիալական հավասարության ապահովումն է, արդարության հաստատումը, երբ անտեսված չէ մարդը, երբ նա չի շահագործվում այս կամ այն բիզնեսմենի կողմից, երբ պաշտպանված են նրա տարրական իրավունքները: Թե երբ մեզ կհաջողվի այս ամենին հասնել, այդպես էլ անհայտ է մնում, բայց դատելով երկրում ընթացող գործընթացներից՝ կարելի է հաստատ պնդել, որ նման վիճակը դեռ երկար կտևի:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում
Ամենադիտված