Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում
Արտակարգ Պատահար
Հունվարի 7-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Հր. Քոչարի փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում, իսկ վարորդն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արաբկիր 25-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 37 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Շ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից