Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Ավելի շուտ ծոծրակներդ կտեսնեք

Վերլուծական

Երևի ձեզանից շատերը կհամաձայնեն, որ վերջին տարիներին շատ հայ ընտանիքներ սկսել են նախընտրել Ամանորը դիմավորել ոչ թե տանը, այլ՝ զանազան ռեստորաններում ու խրախճանքի այլ վայրերում: Ոմանք դա անում են՝ խուսափելով տոնական սեղանի պատրաստության և հյուրեր ընդունելու հոգնեցուցիչ պարտականությունից, ոմանք էլ՝ արդեն բնավորություն դարձած ցուցամոլությունից: Խիստ նորաձև է ամանորյա տոներն անցկացնել ոչ միայն, ասենք, Հայաստանի հանրահայտ հանգստյան գոտիներում, այլև առհասարակ երկրից դուրս՝ ելնելով շատ դեպքերում այն տարօրինակ հանգամանքից, որ դրսում հանգիստ կազմակերպելն երբեմն առավել մատչելի է, քան՝ Հայաստանում: Որքան էլ պարադոքսալ հնչի, սակայն պետք է ամրագրենք, որ ներկայումս շատ հայ քաղաքացիների գրպանին ավելի հասու են արտերկրյա հանգստյան տներն ու հյուրանոցները, քան հայաստանյան հանգստավայրերը: Թե հատկապես ինչի հետ է կապված մեր երկրում հանգստի կազմակերպման նման անմատչելիությունը, այդպես էլ մնում է անհասկանալի, քանի որ ասել, թե այստեղի հանգստյան տներն ու հյուրանոցներն իրենց հարմարավետությամբ ու առաջարկվող պայմաններով մի քանի անգամ գերազանցում են, ասենք, համաշխարհային զբոսաշրջության հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող Եգիպտոսի բարձրակարգ հյուրանոցներին, տգիտության նշան կլիներ. որքան էլ զավեշտալի հնչի, բայց Հայաստանը շարունակում է զբոսաշրջիկի ու տեղացու համար մնալ աշխարհի ամենաթանկ հանգիստ առաջարկող երկրներից մեկը՝ չնայած այն հանգամանքին, որ այստեղ, ի հակադրություն միևնույն գնային կատեգորիայում փաթեթներ առաջարկող մի շարք զարգացած երկրների, հանգստյան պայմանները գտնվում են անհամեմատ անբավարար մակարդակի վրա:

Ի հակադրություն մեզ՝ պարզվում է, հարևան վրացիներն ավելի ճկուն են գտնվել այս հարցում ու, շնորհիվ ոլորտում երկար տարիներ վարվող պետական նպատակային քաղաքականության, կարողացել են շատ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ոչ միայն իրենց քաղաքացիների համար, այլև՝ արտերկրյա զբոսաշրջիկների, որոնց թիվը տարեցտարի ավելանում է այս երկրում: Պարզվում է՝ այդ գործում լուրջ մասնակցություն ու ներդրում ունենք մենք՝ հայերս, որ «խրտնած» հայաստանյան գներից՝ շտապում ենք հարստացնել մեր հարևան վրացիներին, որոնք, ինչպես հասկանում եք, ոչ մի կերպ չեն կարող դեմ լինել մեր հաշվին միլիոններ վաստակելուն. հիմա ո՞վ է ավելի խելացի, մե՞նք, թե՞ վրացիները… բացի գլուխ գովալուց՝ ուրիշ այլ բանի մենք այսօր փաստացի ընդունակ չենք, իսկ նման վիճակի պատասխանատուներն էլ, հավանաբար կռահում եք, այդ գլուխգովանների առաջին շարքերում են կանգնած: Մարդ որքա՞ն պետք է տխմար լինի, որ չկարողանա մոբիլիզացնել այն ներքին ռեսուրսները, որ կան երկրում: Եթե չենք կարողանում տեղացիներին խելամիտ գների սահմաններում հանգիստ կազմակերպելու առաջակներով հանդես գալ, մի՞թե մենք տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակող ու իրականացնող ենք: Այդ պատճառով էլ երկիրն այս վիճակում է՝ աղքատ, սովյալ, խղճուկ. սա է կառավարության աշխատանքի իրական գնահատականը: Հա դու գլուխ գովա, թե՝ սենց ենք, նենց ենք, խելացի ենք…

Բերե՛ք, մտցրե՛ք աչքս, ձենս կտրեմ…

Իսկ հիմա, եթե դեմ չեք, մի փոքր թվաբանություն՝ առավել փաստարկված խոսելու համար: Համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարի հայաստանցիների զգալի մասը հիմնական նախապատվությունը տվել է տոնական արձակուրդները հարևան Վրաստանում անցկացնելուն: Պարզվում է՝ այն գումարով, որով հնարավոր է տոներն անցկացնել, ասենք, Ծաղկաձորի միջին կարգի որևէ հյուրանոցում, կարելի է մեկնել Թբիլիսի կամ Վրաստանի որևէ այլ քաղաք, իջևանել երեք կամ չորսաստղանի հյուրանոցում, սնվել օրը երեքանգամյա ռեժիմով, ճոխ խնջույք անել Ամանորի գիշերը, այցելել քաղաքի տեսարժան վայրեր: Այդպիսի 5-օրյա փաթեթի գինը սկսվում է 100 000 դրամից՝ մեկ անձի համար հասնելով առավելագույնը 130 000: Իսկ Հայաստանում, օրինակ, միջին դասի հյուրանոցներում և հանգստյան տներում մեկ անձի համար առաջարկները սկսում են 100 000 դրամից՝ հասնելով մինչև 500 000՝ 5-6 օրվա համար:

Ա՛յ այսպիսի բաներ, հետո էլ խոսում ենք տուրիզմ զարգացնելու մասին: Դե հիմա գնացե՛ք ու էս գներով Հայաստանը դարձրեք տարածաշրջանում տուրիզմի կենտրոն… Կանեք, բա չեք անի, նման քաղաքականությամբ ավելի շուտ ծոծրակներդ կտեսնեք, քան՝ Հայաստանը՝ զարգացած տուրիզմ ունեցող երկիր…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված