Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», եթե այնտեղ տեղափոխվի Լիոնել Մեսսին
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» կգլխավորի այն դեպքում, եթե անգլիական ակումբի ղեկավարությունը ձեռք բերի «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը:
Իսպանացի մասնագետը ցանկանում է կրկին աշխատել արգենտինացի ֆուտբոլիստի հետ, ում հետ համագործակցել է կատալոնյան թիմում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, և այն մարզիչը չի երկարաձգելու:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու