Ադբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողը ղեկավարել է Ադրբեջանի հետ սահմանը հսկող զորամասի հետախուզությունը
Հասարակություն
Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, Արմավիր մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը մինչեւ պահեստազոր անցնելը եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված, Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող զորամասի հետախուզության պետը: Այս մասին գրում է Aravot.am-ը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր.
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար:
Կատարվում է նախաքննություն»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից