ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ 

Ո՞ւմ կյանքի ծաղիկն է Հրանուշ Հակոբյանը

Վերլուծական

Գիտե՞ք, ինձ միշտ հետաքրքրել է այն հարցը,թե մեր հասարակությունն ի՞նչ կարծիք ունի հատկապես Հայաստանի կին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Երևի դրական… Համենայնդեպս ուզում ենք հավատալ, որ այդպես է:

Իհարկե պայմանավորել այս կամ այն անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքը բացառապես նրա սեռով, ճիշտ չէր լինի, քանի որ մանավանդ վերջին տասնամյակներում պետական կառավարման համակարգում գենդերային խնդիրները մի տեսակ երկրորդ պլան են մղվել, և գոնե այստեղ առաջնային է համարվում անձի օգտակար գործողության գործակիցը:

Մեր պետությունն էլ, միգուցե բացառապես աշխարհից հետ չմնալու ազնիվ ցանկությունից մղված, հետզհետե սկսեց, այսպես ասած, առաջ մղել կանանց՝ իրենց մեջ որոշակի պոտենցյալ պարունակող առանձին խմբերի՝ որոշներին ներգրավելով պետական կառավարման համակարգում:

Անձը, ում մասին հիմա կխոսենք, այն հաջողակներից է, ում հաջողվեց հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու բավական հաջող կարիերա անել պետական համակարգում:

Հրանուշ Հակոբյան. այս անունը շատերի մոտ կարող է հակասական զգացմունքներ առաջացնել. ոմանք կդատափետեն նրան, ոմանք՝ միգուցե և ոչ, սակայն ակնհայտ է, որ մնալ անտարբեր նրա նկատմամբ, գրեթե անհնար է:

Այսպես. Հակոբյանը, ով ինչպես գիտեք, վերջին տարիներին զբաղեցնում է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը, իր հարցազրույցներից մեկում կարծիք է հնչեցրել, թե մեր հայրենակից սիրիահայերը Հայաստանից ոչ թե անճարության պատճառով են հեռանում, այլ՝ ավելի լավ ապրելու ձգտումից ելնելով: Նա հավելել է նաև՝ բացարձակապես հիմնավոր չեն սիրիահայերի այն պնդումները, թե այստեղ ապրելու և բիզնես ծավալելու համար պայմաններ չկան: Իր ծայրահեղ լավատեսական մեկնաբանությունը նա համեմել է իր իսկ գլխավորած պետական մարմնի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների վառ նկարագրությամբ, ուր փորձել է հիմնավորել սեփական պնդումներն առ այն, որ սիրիահայերը բացառապես սպառողական հոգեբանություն ունենալու պատճառով է, որ ստիպված են լինում կրկնակի գաղթի դիմել, այսինքն՝ անվերադարձ լքել հայրենիքը, ուր ի սկզբանե գաղթել էին:

Չկամենալով ձեզ ծանրաբեռնել Հակոբյանի՝ ինքնագովեստի նմանվող հարցազրույցի մանրամասների նկարագրությամբ, կցանկանայինք միայն մի մեջբերում կատարել նախարարի խոսքից: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանում, իհարկե, աղքատություն ու գործազրկություն կա, բայց Հրանուշ Հակոբյա՞նն է դրա համար մեղավոր»:

Վե՛րջ, էլ սրանից առավել ի՞նչ էիք ուզում, մի՞թե նախարարը պետք է կանգներ ու ազատ լրագրողի նման, ասենք, սկսեր բացահայտ «քլնգել» սեփական ղեկավարությանը: Մարդը պարզ հայերենով խոստովանում է, որ այն համակարգը, որի անքակտելի մաս է հանդիսանում նաև ինքը, բայց որի համար, պարզվում է, որևէ պատասխանատվություն չի կրում, երկիրը հասցրել է այս օրվան:

Իհարկե, օբյեկտիվ լինելու համար պետք է խոստովանել, որ մեղադրել Հրանուշ Հակոբյանին բացարձակ անգործության, սիրիահայերի ցավերի ու խնդիրների նկատմամբ անտարբերության մեջ, ճիշտ չէր լինի. այս կառույցը երևի թե միակ պետական օղակն է, որ գոնե ինչ-որ կերպ ջանում է (գոնե առերևույթ) գաղթյալների ցավին դարման գտնել, ինչ-որ կերպ աջակցել:

Բայց ցավը կայանում է նրանում, որ ինչքան էլ ուզում է Հրանուշ Հակոբյանը սեփական «կաշվից դուրս գա», միևնույն է՝ ոչ մի էական արդյունքի նա չի կարող հասնել, քանի որ երկիրն է այսպիսին՝ կիսաավեր ու խարխուլ, ուր, եթե փորձենք վերաձևակերպել հայտնի ասույթը, շատ քիչ շներ են իրենց տերերին ճանաչում…

Փաստը մնում է փաստ, որ մեր հարազատ կառավարությունը (իր ամբողջության մեջ) տարված չգիտես թե ինչ գործերով, գործնականում մոռացության է մատնել մեր սիրիահայ եղբայրների խնդիրներն ու կարիքները՝ ի սկզբանե տալով դրանց կոսմետիկ լուծումներ: Չնայած, ասա՛, դու նախ տեղի ժողովրդի դա՛րդը լացի, հետո անցի սիրիահայերին, իբր այստեղի ժողովուրդն ի՞նչ օրում է, որ սիրիահայերը ինչ լինեն:

Անհերքելի է, որ, ցավոք, նույն սահամնափակումներին, խնդիրներին, կոռուպցիային ու էլի շատ-շատ վատ բաներին սիրիահայերն էլ են այստեղ բախվում, ու որքան էլ սփյուռքի նախարարությունը, ասենք, վերջիններիս հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստեր գումարի, զանազան առաջարկություններով հանդես գա, միևնույն է՝ ոչնչի չի կարող հասնել, քանի դեռ համակարգը գտնվում է այս աստիճան ժանգոտած վիճակում:

Իսկ թե ովքեր են այս ամենի համար իրական պատասխանատվություն կրողները, հայտնի է հասարակության յուրաքանչյուր անդամի:

Այնպես որ՝ չլինենք շատ դաժան ու փորձենք գնահատել կանանց, չէ՞ որ նրանք մեր կյանքի ծաղիկներն են…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Ամենադիտված