Լեդի Գագայի և Լեոնարդո դի Կապրիոյի «բախումը» համացանցային քննարկումների առարկա է դարձել (տեսանյութ)
Այլ
«Ոսկե գլոբուս 2016» ամենամյա մրցանակաբաշխությունն անմասն չի մնացել զվարճալի դեպքերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի և դերասան Լեոնարդո դի Կապրիոյի «բախումը»:
Լեդի Գագան, ով բեմ էր բարձրանում ստանալու իր մրցանակը, պատահաբար բախվել է Լեոնարդո դի Կապրիոյին, ով նստած էր սեղանի շուրջ: 41-ամյա դերասանը զվարճալի կերպով է արձագանքել իրավիճակին և ծամածռվել է: Ակնթարթը ներկայացնող տեսանյութը և լուսանկարները տարածվել են համացանցով: Usmagazine.com-ի փոխանցմամբ՝ Դի Կապրիոն խոստովանել է. «Ես ուղղակի չեմ հասկացել, թե ինչն է ինձ հրել, ահա այսքանը»: Գագան չի էլ նկատել դի Կապրիոյի ծամածռությունը:
«Ոսկե գլոբուս 2016»-ի ժամանակ դրամատիկ ֆիլմում լավագույն դերակատարման համար մրցանակ է ստացել Լեոնարդո ԴիԿապրիոն («Փրկվածը»): Մինի-սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանուհի է դարձել Լեդի Գագան («Սարսափների ամերիկյան պատմություն»):


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից