Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Դավադրություն՝ ընդդեմ հայերիս

Վերլուծական

Սիրելի՛ ընթերցողներ, բոլորիդ մի հարց եմ ուզում տալ. ինչպե՞ս եք վերաբերվում «ոսկե միլիարդի» մասին դավադրական հանրահայտ տեսությանը: Նրանց, ովքեր կամուկացի մեջ են, չեն ցանկանում հավատալ, որ այս ամենը միանգամայն իրական կարող է լինել, խնդրում եմ պատասխանել հետևյալին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, օրինակ, վերջին շրջանում հայ հանրությանն ալեկոծած այնպիսի խնդրի շուրջ ընթացող բուռն ու դեռևս անավարտ մնացած գործընթացները, ինչպիսին առողջ մարդկանց կյանքի համար վտանգավոր սինթետիկ, արհեստական նյութով՝ ֆոլաթթվով, ինչպես նաև երկաթի միացությամբ (պրեմիքսներով) ցորենի ալյուրի պարտադիր հարստացման խայտառակ ծրագիրն է՝ պարտադրված մեզ դրսից: Նրանք, ովքեր առաջ քաշեցին Հայաստանում նման ծրագրի իրականացման մասին գաղափարն ու փորձեցին այն գործնականում կիրառել, կհամաձայնեք, որ այդպես էլ չկարողացան մեզ մարդկային պարզ լեզվով բացատրել, թե, ասենք, ամերիկացու ինչին կարող է պետք լինել Հայաստանի բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության կանխարգելումը, որի քողի ներքո էլ, փաստացի, մեր «վզներին է փաթաթվում» ինչ-որ անհասկանալի օրինագիծ, որի ընդունման պարագայում մենք բոլորս ենթարկվելու ենք ամենաիսկական տեռորի՝ ուզած-չուզած գնելով այն հացն ու հացամթերքը, որոնց բաղադրության մեջ այլևս տեղ են գտնելու այնպիսի քիմիական ավելորդ տարրեր, որոնց բնական պահանջը հայ մարդու օրգանիզմը չունի ի սկզբանե. մեր բնակլիմայական պայմանները, աշխարհագրությունը մեզ արդեն օժտել են այն ամենով, ինչը մեզ անհրաժեշտ է առողջ լինելու համար: Բայց այս ամենի վրա, պարզվում է, խոշոր հաշվով թքած ունեն մեր առողջապահության բնագավառի բարձրաստիճաններից շատերը, որոնց համար միևնույն է՝ ով է մեռնում, ով՝ ապրում. կարևորն իրենց անձնական կարիերան է ու արտերկրյա տերերին չհիասթափեցնելը: Համաձայնե՛ք՝ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր կառավարությունում աշխատում են այնպիսիք, որոնք զբաղվում են բացառապես այս կամ այն օտարամոլ, մեզ համար բիոլոգիապես մերժելի օտար ծրագրերի՝ Հայաստան ներմուծմամբ, որի բուն նպատակը, ինչպես արդեն կռահեցիք, «լևի» փող «քերելն» է օտարներից՝ նրանց՝ երբեմն կասկածելի ծրագրերն այստեղ կյանքի կոչելու պատճառաբանությամբ:

Ճիշտ է՝ հայ հասարակության այն շերտը, որի միջուկը, հուրախություն բոլորիս, դեռևս մինչև վերջ չի ապականվել, իր բողոքի ձայնը բարձրացրեց մարդակործան այս նախաձեռնության դեմ՝ գիտական ու պարզ մարդկային լեզվով մանրակրկիտ փաստարկելով այն ամեն վատն ու վնասակարը, որ պարունակում է այս ծրագիրն իր մեջ: Իսկ մեր պատասխանատու չինովնիկներն այս ընթացքում լռում էին, նրանք չէին կողմնորոշվում՝ ում կողմն անցնեն՝ սեփական հայրենակիցների՞, թե՞ Հայաստանում համապատասխան օրինագիծն անցկացնելու նպատակով իրենց որոշ կոլեգաներին առձեռն կաշառած օտարականների, որոնց բուն նպատակն այդպես էլ մինչև վերջ անհայտ մնաց մարդկանց համար (այս դեպքում՝ միակ տրամաբանական բացատրությունը, որքան էլ զավեշտալի հնչի, դավադրության տեսության կողմնակիցները միայն կարողացան տալ): Հայտնի է նաև, որ բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերում է հարստացված ալյուրից պատրաստված հացը և այլ սննդամթերքները պարտադիր մակնշման ենթարկելուն, ինչն իբր հնարավորություն կտա՝ սպառողին ընտրություն կատարելու՝ ինչ է ցանկանում ուտել ինքը: Չմոռանանք, որ հացի մակնշման պահանջը «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծով նախատեսված լինելուց բացի, նախատեսված է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» գործող օրենքով, որը, սակայն, գործնականում ոչինչ չի կարող երաշխավորել, քանի որ բոլորիս է հայտնի՝ Հայաստանում, առհասարակ, չափազանց հազվադեպ կարելի է հանդիպել պատշաճ փաթեթավորմամբ հացամթերքի, այն էլ՝ բաղադրությունը վրան, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ մակնշումը խնդրի լուծում չի կարող հանդիսանալ, մանավանդ, երբ հաշվի ես առնում հայաստանյան իրականության առավել մութ կողմերը:

Այսքանից հետո ի՞նչ է մեզ մնում անել, ո՞վ կարող է ասել: Երևի թե մեկ բան. ազգովի գնալ, ներխուժել ՄԱԿ-ի համաշխարհային գրասենյակ ու խնդրել, որ մեզանից «յան տան». մենք չենք ցանկանում դառնալ նրանց կողմից մշակված դավադրության զոհերը: Ծիծաղո՞ւմ եք, իսկ ուրիշ ի՞նչ կարող եք առաջարկել այն պարագայում, երբ հայրենի իշխանավորները շարունակում են, նույնիսկ այսքանից հետո էլ, իրենց «էշը առաջ տանել»՝ անամոթաբար անտեսելով սեփական ժողովրդի ձայնը:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված