Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը
Սպորտ
Մեկնարկում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ: Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն՝ Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը:
Կանանց առաջնությանը կմրցի 10 շախմատիստ՝ Մանե Ադամյան, Սոնա Ասատրյան, Արմինե Բաբայան, Սուսաննա Գաբոյան, Նարինե Գասպարյան, Մարիա Գևորգյան, Սիրանուշ Ղուկասյան Արփինե Գրիգորյան, Աննա Հայրապետյան, Աննա Սարգսյան:
Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 23-ին: Առաջին տուրը կկայանա հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու