Տուխելի նվիրած գրքի շնորհիվ շատ բան եմ սովորել և չեմ տանջում ինձ ինքնաքննադատությամբ. Մխիթարյան
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր ցուցադրած խաղի վրա ազդեցություն է ունեցել Թոմաս Տուխելի նվիրած գիրքը: Մարզիչը ֆուտբոլիստին նվիրել է Թիմոթի Գոլվիի «The Inner Game of Tennis» գիրքը:
«Նախկինում հաճախ էի տանջում մտքերով, մտածում էի խաղիս մասին, քննադատում էի ինքս ինձ՝ աննշան սխալի համար: Իսկ հիմա կարող եմ նաև ծիծաղել դարպասը գրավելու՝ բաց թողած հնարավորությանս վրա: Շատ բան եմ սովորել շնորհիվ այդ գրքի, այն տպավորությունն է, որ գիրքը գրվել է հատուկ ինձ համար: Այնտեղ գրված է այն ամենի մասին, ինչը նախկինում սխալ էի անում: Սկսեցի ամեն ինչ փոխել այնպես, ինչպես խորհուրդ է տրվում գրքում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 խաղերում հեղինակել է վեց գոլ, կատարել ութ գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու