Մադոննան Դևիդ Բոուիին համարում է արտիստ, որը փոխել է իր կյանքը
Այլ
Ամերիկացի երգչուհի Մադոննան ցավակցություն է հայտնել բրիտանացի երգիչ Դևիդ Բոուիի մահվան կապակցությամբ: Այդ մասին նա գրել է Twitter-ում: «Ես ամայացած եմ: Այդ մեծ արտիստը փոխել է իմ կյանքը: Նրա համերգն առաջինն էր նրանցից, որը ես տեսա Դեթրոյթում»,- գրել է Մադոննան:
«Տաղանդավոր է, բացառիկ, հանճարեղ, կանոնները փոխող: Մարդ, որն ընկել է Երկրի վրա: Քո ոգին հավերժ է ապրելու»,- ասված է երգչուհու գրառման մեջ:
Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դևիդ Բոուին կյանքի 70-րդ տարում վախճանվել է հունվարի 10-ին: Բոուին տառապում էր քաղցկեղից և մահացել է այդ հիվանդության դեմ 18-ամսյա պայքարից հետո: Ինչպես նշում է SkyNews-ը, երաժիշտը միշտ էլ խուսափում էր իր անձնական կյանքի մանրամասները հրապարակելուց, նրա հիվանդության մասին մինչ օրս հայտնի չէր:
Հունվարի 8-ին՝ իր ծննդյան 69-րդ տարեդարձի օրը, Բոուին ներկայացրել է նոր՝ թվով 29-րդ ալբոմը՝ Blackstar-ը:
Դևիդ Բոուին (իսկական անունը՝ Դևիդ Ռոբերտ Ջոնս) երաժշտական կարիերան սկսել է 1960-ական թվականներին: Տարբեր տարիների նա աշխատել է այնպիսի ռոք երաժիշտների հետ, ինչպիսին են Ջոն Լենոնը և Բրայան Ինոն: Նրա ալբոմներն ու սինգլները ամբողջ աշխարհում վաճառվել են միլիոնավոր տպաքանակներով: 2000 թվականին Բոուին NME բրիտանական հանդեսի կողմից ճանաչվել է 100-ամյակի ամենաազդեցիկ երաժիշտը: Նա նաև 29-րդ տեղն է գրավել «Հարյուր մեծագույն բրիտանացիների» ցուցակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից