Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան 

Հոսպիտալացված է 855 հիվանդ. 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը` հղի

Հասարակություն

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է և այն բոլոր միջոցառումները, որոնք կատարվում են նախարարության կողմից' համարժեք են եվրոպական տարածաշրջանի հետ: Նա պարզաբանեց, որ պարզապես առկա է սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացում: Վահան Պողոսյանի խոսքով' նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ հաջողվել է տոնական օրերին բարձրացնել բնակչության զգոնությունը և իրականացնել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ: Նա հորդորեց լրագրողներին թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունուն ստեղծված արագ արձագանքման խումբը, առողջապահական ողջ համակարգը տոնական օրերին աշխատել է արտահերթ ռեժիմով:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում առկա է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև եվրոպական տարածաշրջանի այլ երկրներում: Նրա խոսքով'բարձրացման պատճառներից մեկը եղանակային պայմանների վատացումն էր, ինչպես նաև տոնական օրերին ակտիվ շփումները: Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրավիճակը լիովին վերահսկելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Բանախոսները ևս մեկ անգամ կոչ արեցին բնակչությանը հետևել նախարարության հորդորներին, չզբաղվել ինքնաբուժմամբ և հնարավորինս վաղ փուլերում դիմել բժշկական օգնության հատկապես առողջության պահպանման առաջնային օղակում: Նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին, պարզաբանեցին թեմային առնչվող հարցերին:

Ամենօրյա համայցերի, տեղեկատվության հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում մասնագետները փաստել են, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, արձանագրվում է սեզոնային բարձրացում, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերի մեծ շփումներով:

Նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աշխատանքները տանում է երկու ուղղությամբ' կանխարգելիչ և բուժական։ Կանխարգելիչ միջոցառումներից կարևոր էր վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով դպրոցական և նախադրոցական հիմնարկներում արձակուրդների երկարաձգումը մեկ շաբաթով։ ԱՀԿ-ի հետ համատեղ դեռ անցած տարվա սեպտեմբերից կազմակերպվել է սեմինար' նվիրված վերականդանացման բաժանմունքներում գրիպի բարդություններից հիվանդների բուժմանը, ինչպես նաև տարեկան աշխատաժողով' նվիրված գրիպին, մասնավորապես 2015-2016թթ. սեզոնի առանձնահատկություններին։ Բացի այդ խոցելի խմբերի շրջանում իրականացվել են պատվաստումներ։ Այս գործընթացը շարունակվում է։

Մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատել Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը, նախարարությունն ուժեղարել է համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ' հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։

Պետք է նշել, որ նախարարության կողմից տոնական օրերին կատարված իրազեկման աշխատանքների արդյունքում այս ընթացքում մեծացել է դիմելիությունը ինչպես բժշկական օգնության առաջնային օղակում, այնպես էլ' հիվանդանոցներում։ Արդյունքում' իջել է ծանր դեպքերի քանակը։

Սուր շնչառական վարակներով պայմանավորված վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում հրավիրվել են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվել է ընթացիկ իրավիճակը, տրվել են համապատախան լուծումներ։

ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությունն ուժեղացրել է վերահսկողությունը բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ:

Նախարարությունն այս օրերին փորձել է մեծացնել բնակչության զգոնությունը։ Քանզի գրիպի ցանկացած տեսակ կարող է հանգեցնել տարբեր բարդությունների։ Այս առումով առավել խոցելի են հղիները, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև քրոնիկ հիվանդները։ Արձանագրված թոքաբորբերը հիմնականում ուշ դիմելիության և ինքնաբուժման հետևանք են:

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ։ Նրանցից 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը' հղի։ 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարի մշտական ուշադրության ներքո։

Հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք պայքարելու համար Երևանի և մարզերի բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին
Ամենադիտված