Ադրբեջանցիները մթերք ձեռք բերելու համար մեկնում են Ռուսաստան
Ադրբեջան
Ադրբեջանում վերջին մեկ տարում փետրվարի 21-ին եւ դեկտեմբերի 21-ին մանաթի գրեթե երկու անգամ արժեզրկվելուց հետո բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում' սննդամթերքի գները խիստ բարձրանալու հետեւանքով եկամուտները նախկին մակարդակի մնացած քաղաքացիներն իրենց ընտանիքները կերակրելու համար սննդամթերք ձեռք բերելու նպատակով սկսել են մեկնել Ռուսաստան' սահմանամերձ Դաղստանի հանրապետություն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ այդ կերպ ստեղծված իրավիճակից փորձում են ելք գտնել հատկապես Ռուսաստանին սահմանակից ադրբեջանական Բելոքանի, Զաքաթալայի, Կախի, Շաքիի, Օղուզի (Վարդաշենի), Գաբալայի (Կուտկաշենի), Գուսարի եւ Խաչմազի շրջանների բնակիչները:
Ռուսաստանցի մեծածախ առեւտրականները նշում են, որ Ադրբեջանի քաղաքացիների հոսքը սահմանամերձ շրջանների խանութներ գնալով մեծանում է:
«Այսօր ադրբեջանցիների համար սովորական է դարձել խորհրդային շրջանում սնունդ հայթայթելու համար մայրաքաղաքներ «երշիկային էքսպեդիցիաների» նման արտասահման արշավները: Չնայած բոլոր դժվարություններին, որոնք պետք է հաղթահարեն Ռուսաստանի հետ սահմանակից Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակիչները, նրանք երախտապարտ են ճակատագրին, որ բնակվում են սահմանին մոտ եւ կարող են, թեկուզ իրենց մեջքին, տուն քարշ տալ մթերքով արկղեր եւ պարկեր», -գրում է «Թուրան»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից